Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «ՌԵՅ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Ավետիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «ՌԵՅ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Ավետիսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, 80/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «ՌԵՅ» ՍՊԸ-ին պատկանող 07-065-0292-0025 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19112024-07-0085) իրականացնել կցակառույց բնակելի տների կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել «ՌԵՅ» ՍՊԸ-ի գործադիր մարմնի ղեկավար Էդուարդ Ավետիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: