Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 5-րդ, 8-րդ և 9-րդ մասերի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 49-րդ կետի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N 1/փ-348 դրական եզրակացությունը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է՝
1.Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Հասմիկ Վարդանյանին պատկանող 07-004-0422-0006 կադաստրային ծածկագրի 0.648 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը փոխադրել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 9-ի N 978-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն: