Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գարիկ Կարենի Մխիթարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Գարիկ Կարենի Մխիթարյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 75/3 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0055-0054 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01032024-07-0030) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գարիկ Կարենի Մխիթարյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: