Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Նաիրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 252
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻ (ԵՂՎԱՐԴ) ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 240-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք
ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 240-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 266-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի,<<Համայնքային ծառայության մասին>> օրենքի 27-րդ հոդվածի <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝  համաձայն N 1 հավելվածի։

2․ Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 2 հավելվածի։ 

3. Առաջարկել Նաիրի համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմին:

4. Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 19-ի <<Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրիի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին>> N 266-Ա որոշումը:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ որոշման 2-րդ կետով հաստատված հաստիքացուցակի համայնքային ծառայության նոր պաշտոնների, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:


Կողմ -21

ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ

ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ

ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՅԿ

ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ

ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ

ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(649.97 Կբ)
(671.67 Կբ)
(17.31 Կբ)
(13.81 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք. Եղվարդ, Երևանյան 1
(0224) 2-11-10
eghvard.city@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10024792@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՆԱԻՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner