|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 դեկտեմբերի 2023 թվականի N 280-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի N 550-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Հայրապետյանի և Նաիրա Ադամյանի լիաձորված անձ Կարինե Հայրապետյանի կողմից ներկայացված դիմումը՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Հայրապետյանին և Նաիրա Ադամյանին պատկանող 07-029-0049-0005, 07-029-0049-0006 կադաստրային ծածկագրերի բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասերին կից, համայնքային սեփականություն հանդիսացող 07-029-0049-0023 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03112023-07-0188) 0,02628 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը ընդլայնման նպատակով, ուղղակի վաճառքով օտարել Արթուր Հայրապետյանին և Նաիրա Ադամյանին՝ 1796054 (մեկ միլիոն յոթ հարյուր իննսունվեց հազար հիսունչորս) դրամ արժեքով: |
Կողմ -19 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՆՏՈՆՅԱՆ ՆԱՐԵԿ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ԼԵՆԴՐՈՒՇ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՂԱԶԱՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(14.19 Կբ)
|
|
(635.18 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|