Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արսեն Միխաիլի Սոկոլովի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Արսեն Միխաիլի Սոկոլովի լիազորված անձ Ռոբերտ Աբրահամյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 12-րդ փողոց, 26/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արսեն Միխաիլի Սոկոլովին պատկանող 07-029-0006-0088 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 24012023-07-0163) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արսեն Միխաիլի Սոկոլովից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: