Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Մհեր Օհաննէսի Ծատուրեանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի խճուղի, 198 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մհեր Օհաննէսի Ծատուրեանին պատկանող 07-053-0344-0035 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 28022022-07-0091) բնակելի տան կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2. Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Մհեր Օհաննէսի Ծատուրեանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: