Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռոզա Լևոնի Սեդրակյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Պռոշյան գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամաս՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Ռոզա Լևոնի Սեդրակյանին պատկանող 07-053-0325-0052 կադաստրային ծածկագրի 0,03 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Ռոզա Լևոնի Սեդրակյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 2014740 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: