Համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 731-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի պահանջների, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության այլ հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք, նաև դրա պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի ներկայացնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը` որոշում եմ.
1.Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Խ․ Ղազարյան փողոց, 19/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-1386-0001 կադաստրային ծածկագրից 0,00203 հա բնակավայրերի նշանակության այլ հողամասը փոխադրել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի:
2. Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Խ․ Ղազարյան փողոց, 19/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-1386-0001 կադաստրային ծածկագրից 0,00203 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր 2023MHSHLJ) քաղաքացի Հեղինե Զավենի Խաչատրյանի (ծնված 1963 թվականի հուլիսի 2-ին) կողմից ինքնակամ կառուցված 38,0 քմ արտաքին մակերեսով առևտրի և գեղեցկության սրահը ճանաչել որպես համայնքային սեփականություն:
3. Օրինականացնել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Խ․ Ղազարյան փողոց, 19/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-1386-0001 կադաստրային ծածկագրից 0,00203 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի վրա (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագրեր 2023MHSHLJ) ինքնակամ կառուցված շինությունը:
4.Համաձայն ներկայացված հողամասի գլխավոր հատակագծի հնգօրյա ժամկետում դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մարզերի միավորված ստորաբաժանում` Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Խ․ Ղազարյան փողոց, 19/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-1386-0001 կադաստրային ծածկագրից 0,00203 հա բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման հողամասի և շինության համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական ստանալու համար:
5.Օրինական ճանաչված կառույցի նկատմամբ պետական գրանցում ստանալուց հետո, 15 օրյա ժամկետում շինությունը և հողամասը Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածի 34 և 35 կետերով սահմանված պայմաններով ձեռք բերելու առաջարկությամբ դիմել կառույցն իրականացրած անձին՝ Հեղինե Զավենի Խաչատրյանին։