Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի , «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 53-րդ, 58-60-րդ հոդվածների, հիմք ընդունելով վարչական վարույթի լսումների վերաբերյալ 2025 թվականի օգոստոսի 5-ի N 6 արձանագրությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարիամ Թովմասյանը չի կատարել աղբահանության գծով պարտավորությունները, որը 2025 թվականի հուլիսի 30-ի դրությամբ կազմում է 32250 դրամ որոշում եմ՝
1.Մարիամ Թովմասյանից հօգուտ Նաիրի համայնքի բյուջե գանձել 32250 դրամ գումար՝ որպես աղբահանության վճար (վճարման հաշվեհամար՝ 900115001597):
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Նաիրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց եռամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Մարիամ Թովմասյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: