Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 48 հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ավագանու 2022 թվականի մարտի 10-ի N 31 որոշմամբ հաստատված կարգը` որոշում եմ.
Ամանորի կապակցությամբ Նաիրի համայնքի 2024 թվականի բյուջեի <<Սոցիալական պաշտպանություն>> ծրագրի 4729 հոդվածից, որպես ֆինանսական օգնություն հատկացնել.
1) Արցախյան պատերազմում զոհվածների ընտանիքներին` 50.0 հազարական դրամ՝ համաձայն հավելված 1-ի:
2) Արցախյան երկրորդ պատերազմում զոհվածների ընտանիքներին՝ 50.0 հազարական դրամ՝ համաձայն հավելված 2-ի:
3) Արցախյան երկրորդ պատերազմում անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին՝ 50.0 հազարական դրամ՝ համաձայն հավելված 3-ի:
4) 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության նկատմամբ լայնամասշտաբ ռազմական գործողությունների ընթացքում զոհվածների ընտանիքներին՝ 50.0 հազարական դրամ՝ համաձայն հավելված 4-ի:
5)2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված հերթական լայնածավալ ագրեսիայի հետևանքով արցախցի զոհվածների ընտանիքներին՝ 50.0 հազարական դրամ՝ համաձայն հավելված 5-ի: