Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունիսի 18-ին Ռուբիկ Իսաբեկի Հարությունյանի կողմից ներկայացված դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնք, գյուղ Արագյուղ, 1-ին փողոց, 20/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ռուբիկ Իսաբեկի Հարությունյանին պատկանող 07-012-0056-0021 կադաստրային ծածկագրի 0,04 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: