Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին «Մելքումով գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդվարդ Լևոնի Մելքոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել «Մելքումով գրուպ» ՍՊԸ-ի տնօրեն Էդվարդ Լևոնի Մելքոնյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Մուշ թաղամաս, 24-րդ փողոց, 32 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով «Մելքումով գրուպ» ՍՊԸ-ին պատկանող 07-065-0134-0022 կադաստրային ծածկագրի հողամասում 2023 թվականի նոյեմբերի 9-ին N CPP0-0000-9714 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել կցաշարով բնակելի տների, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։