Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արմեն Մեսրոպի Մեսրոպյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ
1. Բավարարել Արմեն Մեսրոպի Մեսրոպյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 4-րդ նրբանցք, 32/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արմեն Մեսրոպի Մեսրոպյանին, Ստելա Լյովայի Գրիգորյանին պատկանող 07-053-0040-0031 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 15052024-07-0082) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արմեն Մեսրոպի Մեսրոպյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: