Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Գայանե Ժորայի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Բավարարել Գայանե Ժորայի Մկրտչյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Գ․ Մկրտչյան փողոց, 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-065-0133-0005 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 25072023-07-0208) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Գայանե Ժորայի Մկրտչյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: