Համաձայն <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143-րդ հոդվածի 12-րդ մասի, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության համայնքների /բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը և Նաիրի համայնքի ավագանու 2021 թվականի մարտի 18-ի N 56 որոշմամբ հաստատված համաձայնությունը՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, Պետրոս Վարդանի Թոփալյանին սեփասկանության իրավունքով պատկանող 07-004-0583-0375 կադաստրային ծածկագրի 0.04661 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Եղվարդ քաղաքի գլխավոր հատակագծի մեջ կատարել համապատասխան փոփոխություն:
3.Պետրոս Վարդանի Թոփալյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը՝ 1327686 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: