Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Տաթևիկ Հուսիկի Միքայելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Տաթևիկ Հուսիկի Միքայելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 28-րդ փողոց, 21/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-029-0077-0033 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 01062021-07-0047) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Տաթևիկ Հուսիկի Միքայելյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: