Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Քասախ գյուղում գտնվող, 07-065-0037-0062 կադաստրային ծածկագրի գույքի բաժանման արդյունքում առաջացող նոր գույքային միավորներին տրամադրել հետևյալ հասցեները՝
1) 0.02501 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, Քասախ գյուղ, Շ. Ազնավուրի փողոց, 7/4 հողամաս:
2) 0․02774 հա մակերեսով նոր առաջացող գույքային միավորին՝ Նաիրի համայնք, Քասախ գյուղ, Շ. Ազնավուրի փողոց, 7/3 անասնաշենք:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։