Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, Ընտանեկան օրենսգրքի 47-րդ հոդվածով, Քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածով, Քաղաքացիական օրենսգրքի 38-րդ և 39-րդ հոդվածներով և հիմք ընդունելով Աննա Սպարտակի Մուրադյանի 2025 թվականի մարտի 27-ի դիմումը՝ որոշում եմ․
1․ Բավարարել Կոտայքի մարզ, Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Երևանյան փողոց, շենք 2, բնակարան 6 հասցեի բնակիչ Աննա Սպարտակի Մուրադյանի դիմումը և թույլատրել օտարելու իր անչափահաս երեխաներին՝ Արթուր Ալբերտի Մկրտչյանին (ծնված 2007 թվականի մայիսի 25-ին) և Անի Ալբերտի Մկրտչյանին (ծնված 2010 թվականի հոկտեմբերի 18-ին) ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանող ԿոտայքիմարզիՆաիրիհամայնքի Պռոշյան գյուղում գտնվող 07-053-0051-0022 կադաստրային ծածկագրի գույքի 1/8-ական բաժնեմասերը (անշարժ գույքի սեփականության իրավունքների պետական գրանցման վկայական N 10062021-07-0099)՝ նրանց խնամքն իրականացնելու համար։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։