Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Սուրեն Արամայիսի Հայրապետյանի լիազորված անձ Լևոն Լևոնյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Սուրեն Արամայիսի Հայրապետյանի լիազորված անձ Լևոն Լևոնյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 20-րդ փողոց, 25/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Սուրեն Արամայիսի Հայրապետյանին պատկանող 07-029-0219-0076 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 05032025-07-0191) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Սուրեն Արամայիսի Հայրապետյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: