Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 50-րդ կետի` որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-004-0101-0006 կադաստրային ծածկագրից 0.03250 հա մակերեսով գույքին տրամադրել հետևյալ հասցեն՝ Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Գայի փողոց, 2/1 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: