Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արթուր Նորայրի Սարգսյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արթուր Նորայրի Սարգսյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի 81 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արթուր Նորայրի Սարգսյանին պատկանող 07-004-0255-0001 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 29052024-07-0155) իրականացնել ավտոտեխսպասարկման օբյեկտի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արթուր Նորայրի Սարգսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: