Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ժորա Սամվելի Մարգարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ․
1.Բավարարել Ժորա Սամվելի Մարգարյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Պ․ Սևակի փողոց, 2/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Ժորա Սամվելի Մարգարյանին և Մերի Արմենի Մանուկյանին պատկանող 07-065-0070-0054 կադաստրային ծածկագրի հողամասում 2025 թվականի հունվարի 23-ին N ՇԹ/799/2688-25 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։