Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Ռուզան Գյուրջինյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Ռուզան Գյուրջինյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնքի, Եղվարդ քաղաքում գտնվող, սեփականության իրավունքով Սարգիս, Մայրանուշ, Սայադ, Ռուզան Գյուրջինյաններին պատկանող 07-004-0161-0010 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայական N 2140131) իրականացնել բնակելի տան, ամառային խոհանոցի, լողավազանի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Ռուզան Գյուրջինյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: