Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Գևորգ Ռուդոլֆի Սողոմոնյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Զորավան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Գևորգ Ռուդոլֆի Սողոմոնյանին պատկանող 07-031-0205-0032 կադաստրային ծածկագրի 1.40604 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.1 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: