Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Մարինա Աշոտի Խաչատրյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է.
1.Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մարինա Աշոտի Խաչատրյանին պատկանող 07-053-0383-0016 կադաստրային ծածկագրի 0.1538 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.05 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` գյուղատնտեսական մթերքների վերամշակման տնտեսություն կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: