Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Գուրգեն Մելքոնի Գոնչոյանի կողմից ներկայացված դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1.Քասախ գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Գուրգեն Մելքոնի Գոնչոյանին պատկանող 07-065-0306-0005 կադաստրային ծածկագրի 0.07 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների`չորանոց կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: