Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Խաչատուր Սամվելի Աշոտյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Խաչատուր Սամվելի Աշոտյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գ․ Չաուշի փողոց, 2-րդ նրբանցք, 14 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0021-0015 կադաստրային ծածկագրի հողամասում 2024 թվականի նոյեմբերի 8-ին N ՇԹ/797/1171-24 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել <<Քաղաքաշինության մասին>> օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։