Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մհեր Մարտիրոսյանի լիազորված անձ Գևորգ Մարտիրոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մհեր Մարտիրոսյանի լիազորված անձ Գևորգ Մարտիրոսյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 25-րդ փողոց, 3/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Մհեր Մարտիրոսյանին և Մարիամ Կարապետյանին պատկանող 07-029-0076-0074 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 24012025-07-0079) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մհեր Մարտիրոսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: