|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Նաիրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Նաիրի համայնք ՀՀ Կոտայքի մարզ, ք. Նաիրի, (0224) 2-11-10, eghvard.city@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
21 հունվարի 2022 թվականի N 9 |
ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի 18-րդ հոդվածի, ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է. 1. Աղբահանության վճարի 100% արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում զոհված կամ ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած կամ անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձանց ընտանիքների անդամների համար:
2. Ընտանիքի անդամներ են համարվում ծնողները, զավակները և կինը: |
Կողմ -26 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԻԶՅԱՆ ԱՇՈՏ ԱՄԻՐԽԱՆՅԱՆ ՎԱՂԱՐՇԱԿ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԱՍԱՏՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ԼԵՆԴՐՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ ԱՆՆՄԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴՈՒՀԻ ԶՈՀՐԱԲՅԱՆ ՌԱՖԻԿ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԽԱՉԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԳՈՌ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԼԻԼԻԱՆԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՐԵՆ ՂԱՐԻԲՅԱՆ ԱՐՏԱՇԵՍ ՄԱՆՈՒԿՅԱՆ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՄՈՒՐԱԴՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԽՈՍՐՈՎ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՊԵՏՐՈՍ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՍՈՖԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|