Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման, հաշվի առնելով այն հանգամանքը, որ գոյություն ունեցող շինությունները կոնստրուկտիվ կամ ծավալային փոփոխությունների չեն ենթարկվելու և չկա ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության տրամադրման անհրաժեշտություն՝ որոշում եմ.
Գյուղ Քասախ, Ա․ Մարտիրոսյան փողոց, 3-րդ փակուղի, 37 հասցեում գտնվող, Արսեն Խաչիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող 07-065-0059-0023 կադաստրային ծածկագրի հողամասում առկա 52,5 քմ մակերեսով ավտոտնակի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի տան: