Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42 հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ որոշում եմ.
1.Բավարարել Գոռ Մուրադյանի լիազորված անձ Հրաչյա Հովսեփյանի դիմումը Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Արայի 6-րդ փողոց, 30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Գոռ Մուրադյանին և Թամարա Մեհրաբյանին պատկանող 07-004-0041-0029 կադաստրային ծածկագրով հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07072023-07-0200) բնակելի տան, ամառային խոհանոցի, պարսպի կառուցման վերաբերյալ և տալ ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ կառուցման աշխատանքների աշխատանքային նախագծային փաստաթղթեր պատվիրելու համար։
2.Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին քաղաքացուն ապահովել անհրաժեշտ փաստաթղթերով և հետևել դրանց ճիշտ իրականացմանը:
3․Պարտավորեցնել Գոռ Մուրադյանին կառուցապատման աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում: