Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արտյոմ Սերգեյի Հայրապետյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արտյոմ Սերգեյի Հայրապետյանի լիազորված անձ Եղիազար Առաքելյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, 5-րդ փողոց, 15-րդ նրբանցք, 4 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտյոմ Սերգեյի Հայրապետյանին պատկանող 07-053-0175-0016 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 19102023-07-0129) իրականացնել բնակելի տան, լողավազանի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արտյոմ Սերգեյի Հայրապետյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: