Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վարդան Գրիգորյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ
1. Բավարարել Վարդան Գրիգորյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Զովունի, 38-րդ փողոց, 77/5 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վարդան Գրիգորյանին և Լիաննա Բաբայանին պատկանող 07-029-0008-0098 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 11032024-07-0175) իրականացնել բնակելի տան կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետ Բաբկեն Բեգլարյանին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վարդան Գրիգորյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: