Համաձայն <<Աղբահանության և սանիտարական մաքրման մասին>> օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի, Նաիրի համայնքի ավագանու 2025 թվականի հունվարի 17-ի N 2-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի, հիմք ընդունելով <<Եղվարդշին>> ԲԲԸ-ի 2025 թվականի հուլիսի 30-ի N 43 գրությունը՝ որոշում եմ.
1․ Նաիրի համայնքի Եղվարդ քաղաքի Երևանյան խճուղի 43-49 հասցեում բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքներն իրականացնող <<Եղվարդշին>> ԲԲԸ-ին տալ թույլտվություն շինարարական աղբի և ավելորդ բնահողի փոխադրման համար:
2.Շինարարական և խոշոր եզրաչափի 15000 խմ աղբի հավաքման և փոխադրման համար պարտավորեցնել <<Եղվարդշին>> ԲԲԸ-ին Նաիրի համայնքի բյուջե վճարել 8400000 դրամ։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։