Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մարտուն Հովհաննիսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մարտուն Հովհաննիսյանի դիմումը և հաստատել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Մայիսյան փողոց, 87 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-053-0113-0012 կադաստրային ծածկագրի հողամասում 2013 թվականի սեպտեմբերի 28-ին N 1 շինարարության թույլտվությամբ հաստատված նախագծի փոփոխությունները և տրամադրել բնակելի տան, պարսպի կառուցման փոփոխված նախագծով շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։