Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 35-րդ հոդվածի, հիմք ընդունելով ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2023 թվականի նոյեմբերի 11-ի <<Հայցի ապահովման միջոց կիրառելու մասին>> որոշումը և Նաիրի համայնքի ղեկավարին <<Ունիվերսալ>> ՍՊԸ-ի տնօրեն Հայկ Թորոսյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Կասեցնել Եղվարդ համայնքի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 3-ի «Շինարարության թույլտվություն տալու մասին» N 722 որոշումը, որոշմամբ տրված N 125 շինարարության թույլտվությունը, Նաիրի համայնքի ղեկավարի 2023 թվականի հոկտեմբերի 17-ի <<Եղվարդ համայնքի ղեկավարի 2020 թվականի հուլիսի 3-ի N 722 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին>> N 5121-Ա որոշումը, որոշմամբ տրված N CPPO-0000-9217 շինարարության թույլտվությունը մինչև թիվ ԿԴ/14257/02/23/ քաղաքացիական գործով վերջնական դատական ակտի կայացումը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: