Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Մարտին Սեդրակի Բուդաղյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Մարտին Սեդրակի Բուդաղյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, քաղաք Եղվարդ, Մովսես Բ Եղվարդեցու թաղամասի 1-ին փողոց, 30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով իրեն պատկանող 07-004-0034-0018 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 18072023-07-0045) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Մարտին Սեդրակի Բուդաղյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: