Համաձայն <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի մայիսի 30-ին Էդիկ Լևոնի Աբգարյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1. Էդիկ Լևոնի Աբգարյանին տրամադրել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Գևորգ Չաուշի փողոց, 12-րդ նրբանցք, 11 հասցեում գտնվող, 07-053-0023-0002 կադաստրային ծածկագրի հողամասում բնակելի տան, պարսպի կառուցման շահագործման թույլտվություն:
2․Ուժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ղեկավարի 2025 թվականի փետրվարի 27-ի <<Շահագործման թույլտվություն տալու մասին>> N 816-Ա որոշումը։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: