Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի,ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1. Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0066-0001 կադաստրային ծածկագրից 0,00221 հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողատեսքի գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: