Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Վաչագան Արմենի Մինասյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Վաչագան Արմենի Մինասյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ա․ Հարությունյան փողոց, 21/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Վաչագան Արմենի Մինասյանին պատկանող 07-065-0011-0057 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 03062025-07-0255) իրականացնել բնակելի տան, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Վաչագան Արմենի Մինասյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: