Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, հիմք ընդունելով Հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր հարկադիր կատարողի կողմից լիազորված անձ, Կոտայքի մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող, արդարադատության մայոր Գեղամ Վարդանյանի 2022 թվականի հունիսի 15-ի դիմումը` Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը քաղաք Եղվարդ, Երևանյան 1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող վարչական շենքի 3-րդ հարկի N 24(16,6 քմ), 25(17,7քմ), 26(16,1քմ), 3(13,0քմ) և 4(23,4քմ) սենյակները 2022 թվականի հուլիսի 1-ից վարձակալության իրավունքով, 5 տարի ժամկետով՝ որպես գրասենյակ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը տրամադրելու վերաբերյալ:
2. Սահմանել տարածքի վարձակալության արժեք 1 քմ-ի համար 1200 դրամ, ամսական վճարը՝ 104160 դրամ:
3. Առաջարկել համայնքի ղեկավարին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ կնքել տարածքի վարձակալության մասին պայմանագիր:
4. ՈՒժը կորցրած ճանաչել Եղվարդի քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի նոյեմբերի 28-ի <<Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը վարձակալության իրավունքով տրամադրելու, վարձավճարի չափ սահմանելու մասին>> N 37 որոշումը: