Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի «Նոտարական վավերացում չպահանջվող պայմանագրերի օրինակելի ձևերը հաստատելու մասին» թիվ 1851-Ն որոշման՝ Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Նաիրի համայնքի Պռոշյան գյուղում գտնվող ջրագիծը (d=160, L=742,8, d=160, L=967.4, d=90, L=464.5, d=90, L=202.34, d=90, L=788.5, d=90, L=309.2, d=90, L=1093.5, d=90, L=421.7, (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 07112022-07-0133) նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Ջրային կոմիտեի:
2․ ՈՒժը կորցրած ճանաչել Նաիրի համայնքի ավագանու 2023 թվականի մարտի 14-ի <<Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու մասին>> N 58-Ա որոշումը։