Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին 2025 թվականի հունիսի 24-ին Մովսես Վեմիրի Մովսիսյանի կողմից ներկայացված դիմումը և այն հանգամանքը, որ Նաիրի համայնքի ավագանու 2024 թվականի հոկտեմբերի 22-ի N 207-Ն որոշմամբ հաստատված Զովունի գյուղի գլխավոր հատակագծով հողամասը նախատեսված է որպես բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողամաս, ինչպես նաև այն հանգամանքը, որ հողամասի գործառնական նշանակության փոփոխությունը չի հանգեցնում գլխավոր հատակագծի հիմնական նախագծային լուծումների փոփոխության՝ որոշում եմ.
1.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մովսես Վեմիրի Մովսիսյանին պատկանող 07-029-0069-0013 կադաստրային ծածկագրի 0,00687 հա գյուղատնտեսական նշանակության հողամասը համարել փոխադրված բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Նաիրի համայնքի Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Մովսես Վեմիրի Մովսիսյանին պատկանող 07-029-0069-0013 կադաստրային ծածկագրի 0,00687 հա խառը կառուցապատման հողամասի գործառնական նշանակությունը փոխել բնակելի կառուցապատման։
3.Մովսես Վեմիրի Մովսիսյանի կողմից 30-օրյա ժամկետում հողամասի կադաստրային արժեքների տարբերությունը` 458284 դրամ գումարը, չվճարելու դեպքում սույն որոշումը համարել ուժը կորցրած: