Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Արտակ Թովմասյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Արտակ Թովմասյանի դիմումը և թույլատրել Նաիրի համայնք, գյուղ Քասախ, Ե․ Չարենցի 2-րդ փողոց, 17/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Արտակ, Ստեփան Թովմասյաններին, Լիլիթ, Ռոզիկ Սարգսյաններին պատկանող 07-065-0757-0028 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 09072024-07-0087) իրականացնել բնակելի տան, ծածկոցի, պարսպի կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Արտակ Թովմասյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: