Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման հավելվածով հաստատված կարգի 34,35 և 35.1 կետերի, հիմք ընդունելով Եղվարդ համայնքի ավագանու 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 56 որոշմամբ տրված համաձայնությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ կառույցն իրականացրած անձը` Տաթևիկ Սուրենի Սարգսյանը, ընդունել է ուղղակի վաճառքի միջոցով կառույցը ձեռք բերելու վերաբերյալ իրեն ներկայացված առաջարկությունը՝ որոշում եմ.
1.Ուղղակի վաճառքի միջոցով Տաթևիկ Սուրենի Սարգսյանին (ծնված 1987 թվականի հունվարի 9-ին) օտարել Նաիրի համայնք, գյուղ Պռոշյան, Զորավար Անդրանիկի փողոց, 7/2 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 07-053-0067-0064 կադաստրային ծածկագրի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 16012025-07-0018) 0.00243 հա մակերեսով բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը՝ 166074 դրամ, հողամասի վրա կառուցված 19,6 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես 15,9 քմ) ավտոտնակը՝ 45394 դրամ արժեքով:
2.Ձևավորված վաճառքի գնին հավելել միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները՝ 26000 դրամ, վաճառքի ընդհանուր արժեքը սահմանել 237468 դրամ: