Համաձայն <<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի, հաշվի առնելով համայնքի բնակչության սոցիալական վիճակը՝ Եղվարդ համայնքի ավագանին որոշում է՝
1. Եղվարդ համայնքի ՀՈԱԿ-ների կողմից կատարվող ծառայությունների դիմաց հավաքագրվող տեղական վճարների համար սահմանել հետևյալ արտոնությունները.
1) <<Եղվարդի արվեստի դպրոց> ՀՈԱԿ-ում վճարի 50 % զեղչ հաշմանդամ կամ ծնողազուրկ կամ չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների կամ նույն ընտանիքից ՀՈԱԿ հաճախող երկու և ավելի երեխաների (մեկ երեխայի համար) կամ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած և զոհված զինվորական ծառայողների ընտանիքների, կամ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ծառայության ընտանիքների անապահովության գնահատման համակարգի բալային սանդղակում 35 և ավելի միավոր ունեցող ընտանիքների երեխաների համար:
2) <<Եղվարդի N 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում 50 % զեղչ հաշմանդամ կամ ծնողազուրկ կամ չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների կամ զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամ դարձած կամ զոհված զինվորական ծառայողների ընտանիքների երեխաների համար, 100 % զեղչ 5 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքների երեխաների համար:
2. Ուժը կորցրած ճանաչել Եղվարդ համայնքի ավագանու 2011 թվականի դեկտեմբերի 12-ի <<<<Եղվարդի N 1 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ում վճարի չափը հաստատելու, զեղչեր սահմանելու և Եղվարդի քաղաքային համայնքի ավագանու 2003 թվականի հունվարի29-ի N 4/3 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N 41 որոշման 2-րդ կետը, 2016 թվականի հոկտեմբերի 14-ի <<<<Եղվարդի արվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ում ուսման վարձավճարի զեղչեր սահմանելու մասին>> N 49 որոշումը: