Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, հիմք ընդունելով Նաիրի համայնքի ղեկավարին Նարեկ Գևորգի Հովհաննիսյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի կողմից ներկայացված դիմումը՝ որոշում եմ.
1.Բավարարել Նարեկ Գևորգի Հովհաննիսյանի լիազորված անձ Արմեն Քերոբյանի դիմումը և թույլատրել գյուղ Քասախ, Ա․ Հարությունյան փողոց, 12/2 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Նարեկ Հովհաննիսյանին և Լիլիթ Մարկոսյանին պատկանող 07-065-0013-0034 կադաստրային ծածկագրի հողամասում (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների գրանցման վկայական N 22062021-07-0078) իրականացնել բնակելի տան վերակառուցման, օժանդակ շինության կառուցման աշխատանքներ, տրամադրել շինարարության թույլտվություն:
2․Հանձնարարել աշխատակազմի քաղաքաշինության բաժնի պետին նախապատրաստել և համայնքի ղեկավարի հաստատմանը ներկայացնել «Քաղաքաշինության մասին» օրենքով սահմանված անհրաժեշտ փաստաթղթերը։
3.Պահանջել Նարեկ Գևորգի Հովհաննիսյանից շինարարական աշխատանքներն սկսել միայն անհրաժեշտ նախագծի և շինարարության թույլտվության առկայության դեպքում: