Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Կարեն Հրանտի Բեգլարյանի կողմից ներկայացված դիմումը`Նաիրի համայնքի ավագանին որոշում է.
1. Պռոշյան գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Կարեն Հրանտի Բեգլարյանին պատկանող 07-053-0383-0015 կադաստրային ծածկագրի 0.3041 հա գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` պահեստ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: