Համաձայն Հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասի, հիմք ընդունելով Պարույր Բաղդասարյանի կողմից ներկայացված դիմումը` համայնքի ավագանին որոշում է.
1.Զովունի գյուղում գտնվող, սեփականության իրավունքով Պարույր Սիրեկանի Բաղդասարյանին պատկանող 07-029-0152-0007 կադաստրային ծածկագրի 0.19828 հա գյուղատնտեսական նշանակության հողամասից 0.1 հա-ի նպատակային նշանակությունը փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների` անասնագոմ կառուցելու նպատակով:
2.Հողի նպատակային նշանակության փոփոխությունը ներառել հողային ֆոնդի ընթացիկ հաշվառման տվյալներում և ամենամյա հողային հաշվեկշռում:
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: